Իրանական Aran լրատվական կայքը, վկայակոչելով վրացական մամուլը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Իրանի և Վրաստանի միջև վիզայի ռեժիմի վերացման կապակցությամբ:
Վրացական մամուլի մատուցմամբ, ԱՄՆ-ը մտահոգ է, որ այդ պատճառով թմրանյութերի մաքսանենգությունը դեպի Եվրոպա ավելի լայն թափ կարող է ստանալ: ԱՄՆ-ի համոզմամբ, Աֆղանստանում արտադրված թմրանյութերը Իրանի սահմաններով անցնում են Ադրբեջան և Վրաստան, ու այնտեղից էլ տարբեր ճանապարհներով մուտք գործում Եվրոպա:
Վրացի քաղաքական մեկնաբան Մամոքա Արշիձեն համոզված է, որ ԱՄՆ-ը սրանով փորձել է իր վրդովմունքը հայտնել Իրանի և Վրաստանի հարաբերությունների սերտացման դեմ։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment