Մարտի 8-ը Իրանում ոչ միայն կանանց տոնն էր, այլ նաև բողոքի երեքշաբթիների շարանի երկրորդ օրը:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ մարտի 8-ին Իրանի մի քանի քաղաքներում, մասնավորապես՝ մայրաքաղաք Թեհրանում, բողոքի ցույցեր են տեղի ունեցել, և անվտանգության ծառայությունները ամբողջ քաղաքը իրենց վերահսկողության տակ էին առել:
Շրջանառվող լուրերի համաձայն, բողոքող ժողովուրդը Թեհրանի մի քանի հիմնական հրապարակներում ցույցեր է անցկացրել, որոնց ժամանակ բախվել են ոստիկանության և անվտանգության ծառայությունների հետ: Ըստ ականատեսների՝ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով օգտագործել է նաև արցունքաբեր գազ:
Իրանի ռեֆորմիստական շարժման ակտիվիստները հաջորդ երեքշաբթի օրն էլ են պատրաստվում ցույցեր անցկացնել: Հարկ է նշել, որ հաջորդ երեքշաբթին՝ մարտի 15-ը, իրանական տրնդեզի տոնն է, որի ժամանակ ամեն տարի լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, մասնավորապես՝ ընդհարումներ տոնը նշող ժողովրդի և ոստիկանության միջև:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment