Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, ադրբեջանցի քաղաքագետ Ռոշան Նորուզօղլուն իրանական Sahar հեռուստաընկերության հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը, հայտարարել է. «Վերջին 15 տարիների ընթացքում Մինսկի խմբի աշխատանքներն ընթացել են ի վնաս Ադրբեջանի և հօգուտ Հայաստանի: Մինսկի խումբը փորձում է ժամանակ վատնել, և այդ պատճառով Ղարաբաղը արդեն 17 երկրներում ներկայացուցչություն ունի: Մինսկի խմբում աշխատում են 514 փորձագետներ, որոնցից ոչ մեկը մուսուլման չէ: Իմ կարծիքով, Ղարաբաղի հարցը կարելի է լուծել միայն Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռյակի միջոցով»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment