BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 8-ին հրապարակած հրամանագրով, Իրանին ԱՄՆ արտաքին քաղաքականության, ազգային և տնտեսական անվտանգության համար սպառնալիք համարելով, երկրի Սենատին հայտնել է, որ մեկ տարով երկարաձգում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը:
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները առաջին անգամ 1995-ին Բիլ Քլինթոնի կառավարության կողմից սահմանվեցին և մինչև այսօր դեռ շարունակում են մնալ ուժի մեջ:
Իրանի իշխանություններն էլ, իրենց հերթին, ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները անարդյունավետ են համարում ու հայտարարում են, որ այդ պատժամիջոցները չեն կարող խափանել իրենց որդեգրած քաղաքականությունն ու միջուկային աշխատանքները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment