Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի մշակույթի և առաջնորդության նախարարության իրավական և խորհրդարանական բաժամունքի ղեկավար Ալի Աքբար Մասուդփուրը հայտարարել է.
«Անցյալ տարվա ընթացքում Իրանում տեղի ունեցած անկարգությունների հիմնական հեղինակը ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսն է: Նա 18 տարի համագործակցել է ԱՄՆ անվտանգության ծառայությունների հետ, միայն 11 տարի ուսումնասիրել է Իրանի ներքին անցուդարձը և հիմա, Պենտագոնի ղեկավար դարձած, ի գործ է դնում իր տարիների ուսումնասիրությունների արդյունքները: Գեյթսի ուսումնասիրությունները հավաքագրվել են BBG կոչված հավաքածուի մեջ:
Նա վերջին տարիների ընթացքում փորձել է ստեղծել Իրանի դեմ ավելի քան 150 կայք, որոնցից ամենակարևորը կարելի VOA պարսկերեն ծառայությունը համարել: 21-րդ դարում այլևս հարձակումները նախկինի պես չեն լինում, այս պահին միայն մտածողությանն են հարվածում ու փորձում են այդ միջոցով անկարգություններ առաջացնել երկրում»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment