France Presse գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ Սենատի բարձաստիճան սենատոր Ջոզեֆ Լիբերմանը սենատի փակ նիստի ավարտից անմիջապես հետո հայտարարել է. «Իրանը լրջորեն մտադիր է միջուկային ռումբ պատրաստել»:
Սենատի փակ նիստի ընթացքում սենատորը մի զեկույց է ներկայացրել, որը նոր տեղեկություններ է բացահայտել Իրանի միջուկային աշխատանքների մասին:
Անդրադառնալով Իրաքում և Աֆղանստանում Իրանի դերակատարությանը՝ Լիբերմանը նաև հայտարարել է. «Մենք լուրջ տեղեկություններ ունենք Իրաքում և Աֆղանստանում Իրանի խափանարար գործողությունների մասին: Նրանք հազարավոր շիա ահաբեկիչներ են պատրաստել, ամերիկացի զինվորներին ահաբեկելու նպատակով»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment