Իրանի բանտերի հարցերը կարգավորող կազմակերպության լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի Քարաջ քաղաքում գտնվող «Ղեզել հեսար» բանտի բանտարկյալները փորձել են անկարգություններ առաջացնելով փախուստի դիմել: Կայքի մատուցմամբ, բանտարկյալների հանգստի ժամին փորձել են շենքում հրդեհներ առաջացնելով արտակարգ իրավիճակ առաջացնել ու այդ ընթացքում փախուստի դիմել:
Բանտապահները այդ իրավիճակում բախվելով բանտարկյալների հետ փորձել են կասեցնել նրանց փախուստը, որի արդյունքում զոհվել են 9 ու վիրավորվել՝ 33 բանտարկյալներ:
«Ղեզել հեսարը» համարվում է Իրանի ամենամեծ բանտերից, որը գտնվում Թեհրանից 30 կմ հեռավորության վրա: Այնտեղ են պահվում թմրանյութերի մաքսանենգությամբ դատապարտված բանտարկյալները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment