Իրանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փետրվարի 13-ի երեկոյան 4-օրյա աշխատանքային այցով մեկնել է Իրան:
Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Աբդուլլահ Գյուլին ուղեկցում են ավելի քան 300 դիվանագետներ, պետական պաշտոնյաներ ու գործարարներ:
Թուրքիայի նախագահը Թեհրանում հանդիպումներ է ունենալու իրանական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նախագահ Ահմադինեժադի, ԱԳ նախարարի և խորհրդարանի նախագահի հետ:
Հարկ է նշել, որ Գյուլը երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, այցելելու է Սպահան, իսկ չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, Թավրիզ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment