Իրանական Ebtekar օրաթերթը իր փետրվարի 14-ի համարում, հրապարակել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անդամ, «Բասիջ Մոստազաֆան» կազմակերպության ղեկավար Մուհամադ Ռեզա Նաղդիի խոսքերը, այն մասին, թե Արևմուտքի հետախուզական ծառայությունները փորձում են Թունիսի իրադարձությունների կրկնօրինակ կազմակերպել Իրանում: Նաղդիի հայտարարությամբ. «Արևմուտքի հետախուզական ծառայությունները փնտրում են մի անխելք մարդու, որն իրեն կհրկիզի Թեհրանում, որի օգնությամբ նրանք Թունիսի ու Եգիպտոսի իրադարձությունների կրկնօրինակը կիրականացնեն Իրանում: Անցյալ տարվա անհանգստությունների ընթացքում էլ, մի շարք անխելք մարդիկ փորձեցին «Ալլահ Աքբար» կանչը, որը հնչվում էր իսլամական հեղափոխության օրերին, կրկնօրինակել ու ենթադրում էին, որ այդ միջոցով կարելի է հասնել իրենց նպատակներին, բայց մեր ժողովուրդը շուտ ճանաչեց նրանց ու չհովանավորեց իրենց դավադրությունները»:
Հարկ է նշել, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդները փետրվարի 14-ը հայտարարել է որպես Իրանի «Ցասման օր» և մտադիր են բողոքի ցույց իրականացնեն: Մինչ այդ, արդեն ձերբակալվել են բազմաթիվ ակտիվիստներ, լրագրողներ ու մտավորականներ, և ռեֆորմիստ առաջնորդ համարվող Մեհդի Քարուբին էլ հայտնվել է տնային կալանքում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment