Sunni Online կայքը հաղորդել է, որ Իրանի անվտանգության ծառայությունները, գրոհելով Թեհրանում գործող սուննի մուսուլմաններին պատկանող մզկիթը, փակել են այն ու ձերբակալել մզկիթի հոգևոր առաջնորդ Աբիդոլլահ Մուսազադեին:
Կայքի հաղորդմամբ, Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Իրանի սուննի մուսուլմանները զրկվել են մզկիթ ունենալու իրավունքներից, և տարիներ շարունակ այդ իրավունքը ստանալու նրանց փորձերը մինչև օրս ապարդյուն են մնացել:
Կայքը ավելացնում է, որ սուննի մուսուլմանների երկու այլ աղոթարանների ղեկավարներն էլ, բազմաթիվ սպառնալիքներ ստանալով, դադարեցրել են իրենց աշխատանքը:
Հարկ է նշել, որ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Իրանի իշխանությունները հայ համայնքին էլ նոր եկեղեցիներ կառուցելու թույլտվություն չեն տվել, և հայ համայնքը իր կրոնական արարողությունները անցկացնում է հեղափոխությունից առաջ կառուցված եկեղեցիներում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment