Friday, February 18, 2011

«Մուսավին և Քարուբին պետք է տնային կալանքի տակ պահվեն, և նրանց կապը արտաքին աշխարհի հետ պետք է կտրվի»

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի պահապան խորհրդի քարտուղար Այաթոլլահ Ջանաթին Թեհրանի ուրբաթօրյա նամազի ընթացքում ունեցած իր ելույթում հայտարարել է. 

«Ես դավադիրների առաջնորդներին ասում եմ, թե դուք այլևս մեռած եք: Ովքեր որ Մուսավիի և Քարուբիի մահապատիժն են պահանջում, պետք է իմանան, որ նրանք այսօր հասարակության աչքից ընկած են ու պատիվ չունեն այլևս: Դավադիր առաջնորդների կապը հասարակության հետ պետք է կտրվի, նրանք պիտի տնային կալանքում պահվեն ու իրենց հեռախոսակապերն ու ինտերնետի կապը պիտի անջատվի: Նրանք պիտի բանտարկվեն իրենց տներում: Երբ Իրանը հաջողությամբ զարգանում է, և կառավարությունն օր ու գիշեր աշխատում է երկրի համար, դուք մտքներիդ դրել եք, թե պիտի պաշտպանեք Եգիպտոսին: Ամո՛թ ձեզ»:

Այաթոլլահ Ջանաթին, անդրադառնալով Եմենում ու Բահրեյնում ժողովրդի դեմ կիրառված բռնություններին, հայտարարել է. «Ինչո՞ւ այդ պետությունները չեն հասկանում, որ ժողովուրդը այլևս զզված է իրենցից: Արդյոք արդարացի՞ է, որ նրանք իրենց ժողովուրդներին սպանում և բանտակում են»:

Հարկ է նշել, որ Թեհրանի ուրբաթօրյա նամազի ավարտին մասնակիցները բողոքի ցույց իրականացրին ռեֆորմիստական շարժման առաջնորդների ու ակտիվիստների դեմ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը