Friday, February 18, 2011

Միջուկային բանակցությունների առաջընթացի համար Թուրքիան համագործակցելու է Իրանի հետ

Իրանական ILNA գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Իրան կատարած այցից վերադառնալով Թուրքիա, հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան համաձայնել են, որ միջուկային բանակցություններում առաջընթաց արձանագրելու նպատակով համագործակցելու են միմյանց հետ:

Գյուլը այդ ուղղությամբ մանրամասներ չի հայտնել, ու միայն բավարարվել է հետևյալ հայտարարությամբ. «Իրանն ու Թուրքիան մտադիր են նոր «Ճանապարհային քարտեզ» մշակել միջուկային բանակցությունների համար, այդ նախագծին մասնակցելու են Իրանի գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն»:

Հարկ է նշել, որ Թուրքիան հունվարի 21-22-ին հյուրընկալեց Իրանի ու «Վեցյակի» երկրների ներկայացուցիչներին, Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցելու նպատակով, որը ապարդյուն ավարտվեց: Բանակցող կողմերն անգամ չեն պայմանավորվել հաջորդ բանակցությունների կայացման խնդրի շուրջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը