Reuters գործակալության փոխանցմամբ, ՄԱԳԱՏԵ-ի նախկին նախագահ Մուհամադ Ալ Բարադեին իր հրատարակված հուշերում, անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող իրադարձություններին, բացահայտել է, որ 2009-ին, երբ ԱՄՆ նախագահ է ընտրվել Բարաք Օբաման, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր միջոցով գաղտնի պատգամ է ուղարկել ԱՄՆ նորընտիր նախագահին` ցանկանալով բանակցությունների սկսել ԱՄՆ-ի հետ:
Ալ Բարադեիի հուշերի համաձայն` Ահմադինեժադը Օբամային ուղղված պատգամում նշել է, որ իրենք ցանկանում են առանց նախապայմանների ուղիղ բանակցություն սկսել ԱՄՆ-ի հետ: Իրանի նախագահն իր պատգամում նաև նշած է եղել, որ Իրանը պատրաստ է Աֆղանստանի ու այլ երկրների հարցում աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին:
Ալ Բարադեին նաև նշել է, որ Ահմադինեժադի պատգամը Օբամային հանձնելով` նրան խորհուրդ է տվել երկկողմ բանակցություններ սկսել: Օբաման, նամակը կարդալով, շնորհակալություն է հայտնել Ալ Բարադեիին խորհրդի համար:
Իրանական կողմը դեռևս չի արձագանքել այս բացահայտմանը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment