Իրանական Fars գործակալության փոխանցմամբ, Իրանի կրոնական մայրաքաղաք Ղոմի կրոնական խորհուրդը հայտարարել է, որ կրոնական կոչումն ու հագուստը սրբություն են, ու Քարուբին արժանի չէ կրելու դրանք:
Կրոնական խորհուրդի հայտարարության մեջ նշված է. «Կրոնական կոչումն ու հագուսը սրբություն են, և նրանք, որ չեն առաջնորդվում այդ սկզբունքով, արժանի չեն կրելու դրանք: Հետևաբար, կրոնական խորհուրդը Մեհդի Քարուբիի իրավասությունները չհաստատելով դիմելու է կրոնական հատուկ դատարան` Քարուբիին կրոնական կոչումից կարգալուծ անելու նպատակով»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment