Իրանական IRNA գործակալությունը հաղորդում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի խորհրդարանական ու իրավական բաժնի ղեկավար Եազդին հայտարարել է. «Անցյալ տարվա դավադիրների ցույցի ընթացքում «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության անդամներից 8-ը սպանվել էին ցուցարարների կողմից:
Դավադիրները (ռեֆորմիստները) մի քանի հոգու հրահանգով են փողոց դուրս գալիս։ Նրանք, որ փողոց են դուրս գալիս՝ անկարգություններ իրականացնելու, գործակալներ են, իսկ նրանց հրահանգողները ավելի մեծ մեղք են գործում:
Դավադիրները, որոնք հովանավորվում են արտաքին ուժերի կողմից, պիտի իմանան, որ համակարգի համբերությունն էլ սահման ունի: Նրանք պիտի քաջ գիտակցեն, որ եթե ժողովրդի ու համակարգի համբերությունը սպառվեց, իրենք անպայման պատժվելու են:
Հուսով եմ, կգա այն օրը, որ երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կցանկանա նրանց դեմ հրահանգ իջեցնել, ու եթե այդ օրը հասնի, դավադիրներից այլևս ոչ մի հետք չի մնա»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment