Իրանական JARAS լրատվական կայքը հաղորդել է, որ ռեֆորմիստական շարժման առաջնորդներից Միր Հուսեյն Մուսավիի խորհրդական Արդեշիր Ամիր Արջմանդը փետրվարի 13-ին հարցազրույց է ունեցել BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հետ: Կայքի հաղորդմամբ, նա զրույցի ընթացքում հայտարարել է.
«Ինչպես Իրանի ժողովուրդը անցյալ տարվա բողոքի ցույցերի ընթացքում ապացուցեց, որ քաղաքական հասունության է հասել, այս տարի էլ նույն կերպ է վարվելու, և իշխանությունները պարտավորված են ցույցերի անվտանգությունը ապահովել:
Շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին մտադիր են հաստատ մասնակցել ժողովրդական ցույցին, բայց այս պահին իշխանությունները խզել են նրանց բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ, և արդեն մեկ օր է՝ ոչ մի տեղեկություն չենք ստացել նրանցից»:
Արջմանդը, իր զրույցում անդրադառնալով փետրվարի 14-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Իրան կատարելիք այցելությանը, ասել է.
«Մենք Թուրքիայի նախագահին հրավիրում ենք մասնակցելու ժողովրդական ցույցին, որը նվիրված է տարածաշրջանի ազատատենչ ժողովուրդներին»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment