Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի գլխավոր դատախազ ու դատական իշխանության խոսնակ Ղոլամ Հուսեյն Մոհսենի Էժեին հայտարարել է, որ դավադիրների (ռեֆորմիստների) առաջնորդներն անպայման պատժվելու են: Նրա խոսքերով. «Անցյալ տարվա ու նաև փետրվարի 14-ին տեղի ունեցած խլրտումների գլխավոր առաջնորդները, որոնք համագործակցելով Իրանի գլխավոր թշնամիների՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ, փորձել են անհանգստություններ ու անկարգություններ իրականացնել երկրի ներսում, մեծ ու աններելի մեղք են գործել: Այդ անկարգությունների առաջնորդները, որոնք փորձել են ժողովրդին հավաքել երկրի կարգը խափանելու համար, անպայման պատժվելու են: Այսօր ժողովուրդը դատական մարմիններից պահանջում է այդ դավադիրների պատիժը, ու պիտի ասեմ նրանց պահանջն իրավացի է»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment