Իրանի խորհրդարանի լրատվական կայքի հաղորդմամբ, խորհրդարանի պատգամավոր Մուհամադ Էբրահիմ Նեքունամը լրագրողներին հայտնել է, որ խորհրդարանում կազմավորվել է փետրվարի 14-ի ցույցերի հետաքննիչ կոմիտե: Խորհրդարանի նախագահության անձնակազմի անդամ Մուհամադ Հասան Աբութորաբին էլ փետրվարի 16-ին խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է, որ հիշյալ կոմիտեն արդեն երեք ժողով է գումարել, որտեղ ոստիկանության և պահակազորի հրամանատարներն ու ներքին գործերի և հետախուզության նախարարները բավարար զեկույց են ներկայացրել, թե դավադիրների (ռեֆորմիստների) առաջնորդները ինչ միջոցներով են որոշել ու իրականացրել փետրվարի 14-ի ցույցերը:
Նեքունամի հաղորդմամբ, հետաքննիչ կոմիտեն հաջորդ շաբաթ գրավոր զեկույց է ներկայացնելու երկրի խորհրդարան:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը հենց խորհրդարանի դահլիճում բողոքի ակցիա իրականացրին և պահանջեցին Մուսավիի ու Քարուբիի մահապատիժը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment