Saturday, February 19, 2011

«Իրանը մոտ 4,000 ադրբեջանցի երիտասարդների ռազմական վարժություններ է ուսուցանում»

Իրանական Aran լրատվական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ասլան Խալեդին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է. «1991-ից մոտ 4,000 ադրբեջանցի երիտասարդներ կրոնական ուսում ստանալու անվան տակ տարվել են Իրան և այնտեղ, կրոնական ուսում ստանալու փոխարեն, ծանոթացել են ռազմական գիտությունների հետ: 

Նաև իրանցի առևտրականները մեծ ներդնումներ են կատարել Ղարաբաղի տարածքում, ինչը ապացուցում է Ադրբեջանի հանրապետության նկատմամբ Իրանի սառը քաղաքականության առկայությունը: 

Այսօր Իրանի իշխանությունները խոչընդոտում են այն երիտասարդներին, որոնք ցանկանում են Ադրբեջանում շարունակել իրենց ուսումը, իսկ մեծ աջակցություն են ցուցաբերում, իրանցի այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են Հայաստանում շարունակել իրենց համալսարանական ուսումը»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը