Thursday, February 03, 2011

Փետրվարի 2-ին Բաքվում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույց է լինելու

Ադրբեջանցիների միջազգային կոնգրեսը, դիմելով Բաքվի քաղաքապետարան, պահանջել է փետրվարի 2-ին Իրանի դեսպանատար շենքի առջև բողոքի ցույց իրականացնելու թույլտվություն։ Այդ մասին տեղեկացնում է Trend գործակալությունը:

Հիշյալ կոնգրեսը արդեն հունվարի 31-ին իր հայցը ներկայացրել է քաղաքապետարան, և, շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետարանը չի մերժել հայցը:

Ադրբեջանցիների միջազգային կոնգրեսը իր հայտարարության մեջ բողոքի ցույցի նպատակի մասին գրել է. 

«Մենք բողոքում ենք Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու Իրանի բազմաթիվ փորձերի, Ադրբեջանի Հանրապետության դեմ իրանական «Սահար» հեռուստաալիքի բացասական քարոզարշավի, Իրանի իշխանության կողմից ադրբեջանցիների միջազգային կոնգրեսի առաջնորդներին նվաստացնելու, Իրանի և Հայաստանի սերտ հարաբերությունների դեմ ու նաև պահանջում ենք Իրանում ազատ արձակել ադրբեջանցի գործիչներին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը