Friday, January 07, 2011

ԵՄ-ն մերժեց Իրանի հրավերը

ԵՄ արտաքին քաղաքականությունների պատասխանատու Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ երկրները մերժելու են Իրանի հրավերը՝ այցելելու Իրանի միջուկային կենտրոններ:
«Associate Press» գործակալության հաղորդմամբ, Էշթոնը հայտարարել է. «Իրանի միջուկային կենտրոններ այցելելը ՄԱԳԱՏԷ-ի իրավասությունների սահմաններում է, հետևաբար ԵՄ-ն մերժելու է Իրանի հրավերը»։
Հարկ է նշել, որ իրանական կողմը օրեր առաջ ԵՄ-ին, ՌԴ-ին ու Չինաստանին հունվարի 15-16-ը հրավիրել էր այցելել իր միջուկային կենտրոններ՝ մոտիկից տեսնելու, որ այդ աշխատանքները խաղաղասիրական են:
Փորձագետների համոզմամբ, Իրանը փորձում է նմանօրինակ քայլերով, խուսափել իր դեմ սահմանված տնտեսական շրջափակումների խստացումից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը