Tuesday, December 07, 2010

Ահաբեկված գիտնականների ստվերը՝ Ժնևյան բանակցությունների վրա

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթի մատուցմամբ, դեկտեմբերի 5-ին կայացած Իրանի և «վեցյակի» բանակցությունները իրանական կողմը մեկնարկել է` իրանցի գիտնականների ահաբեկչության հարցով Արևմուտքին մեղադրանքներ ներկայացնելով:
Իրանի բանագնաց խմբի ղեկավար Սաիդ Ջալիլին բանակցության առաջին օրվա իր խոսքում հայտարարել է. «Անցյալ շաբաթվա ընթացքում` ճիշտ այս պահին, իրանցի երկու գիտնականներ ահաբեկիչների թիրախը դարձան, որի արդյունքում նրանցից մեկը զոհվեց: Ահաբեկված երկու գիտնականներն էլ միջազգային ճանաչված հեղինակություններ են։ Այսօրվա հիմնական խնդիրը նրանք են, ովքեր, երբ տրամաբանակ բանավեճի գործընթացում փակուղում են հայտնվում, դիմում են նման ահաբեկչական գործողությունների»։
Օրաթերթի հաղորդմամբ, Ջալիլին, դիմելով Քեթրին Էշթոնին, հայտնել է. «Հիշյալ գիտնականների ահաբեկչությունը, այնուամենայնիվ, տարբերվում էր նախկինում պատահած նմանօրինակ դեպքերից այն պատճառով, որ այդ գիտնականներից մեկի անունը հիշատակվել էր ՄԱԿ-ի հրապարակած պատժամիջոցների բանաձևում»։
Հարկ է նշել, որ Իրանը ՄԱԿ-ի կողմից հրապարակված պատժամիջոցների բանաձևում տվյալ գիտնականի անունը հիշատակելը համարում է Արևմուտքի գաղտնի ծառայությունների միջոցով նրան ճանաչելու և, ի վերջո, ոչնչացնելու փաստ:
«Թեհրան Էմրուզը» վերջում գրում է, թե բանակցությունների առաջին օրվա ավարտին իրանական բանագնաց խումբը հանդիպումներ է ունեցել ՌԴ-ի և Չինաստանի բանագնաց պատվիրակությունների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը