Արդեն բոլոր լրատվամիջոցների կենտրոնում է հայտնվել, Լոնդոնում WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձեռբակալության լուրը: [+]
Ճիշտ է, որ նրա ձեռբակալությունը, ըստ լրատվամիջոցների, ոչ մի կապ չունի WikiLeaks-ի բացահայտումների հետ եւ նրան մեղադրել են սեռական բռնության մեղադրանքով, բայց չեմ կարծում մեկը գտնվի, որ հավատա նման լուրերին: Ասանժին ձեռբակալել են հենց իր կողմից հիմնադրած WikiLeaks կայքի միջոցով կատարված խիստ հետաքրքիր եւ սկանդալային բացահայտումների պատճառով:
Իրավական մարմինների կատարած այս քայլը եւ դրան զուգահեռ՝ բազմաթիվ երկրների ղեկավարների բացասական արտահայտություննն ապացուցում են, որ հիշյալ բացահայտումները, չասեմ 100%, բայց մեծ տոկոսով ճշմարտություն են:
Վերջին շրջանում շատ տեսակետներ հնչեցին WikiLeaks-ի բացահայտումների մասին, ես էլ անգամ գրեցի, որ նրա բացահայտումները, ենթահող են պատրաստում Իրանին հարվածելու համար [+], բայց չի նշանակում, որ նրան պիտի լռեցնել իր բացահայտումների համար: Ինչպե՞ս է, որ գերտերությունների ղեկավարները, հենց ԶԼՄ-ների միջոցով հայտարարում են, որ իրենք Աֆղանստանի ու Իրաքի ժողովրդին ազատելու համար է, որ ներխուժել են նրանց երկրները, եւ փորձում են միջազգային հանրության աչքին նայելով, պարզապես ստել, իսկ Ասանժը չի՞ կարող այդ ու նմանօրինակ բազմաթիվ արարքների մասին բացահայտել, իր ունեցած տեղեկությունները:
Ինչ որ է, Ջուլիան Ասանժը, անգամ եթե ԱՄՆ-ի գործակալ լինի թե սկանդալային անարխիստ, միեւնույնն է, նրան ձեռբակալել են կեղծ մեղադրանքով, նրա սկսած բացահայտումները կանխելու եւ բազմաթիվ երկրների ղեկավարներին հանգիստ քուն շնորհելու նպատակով:
0 Պատգամ:
Post a Comment