ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վավերացրեց Իրանի դեմ պատրաստված բանաձևը, որում լուրջ մտահոգություն է հայտնվում Իրանում մարդու իրավունքների ընդգծված ոտնահարման երևույթի մասին: Բանաձևը ասամբլեայի նիստում վավերացվեց 78 կողմ, 45 դեմ և 59 ձեռնպահ հարաբերակցությամբ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն անցյալ ամիս Իրանում մարդու իրավունքների հարցով պատրաստել էր սույն բանաձևը, որն, ի վերջո, քվեարկության դրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստում:
Հիշյալ բանաձևում, Իրանը համարվել է մի երկիր, որտեղ մարդու իրավունքներով զբաղվող փաստաբանները թիրախ են դառնում ուժային համակարգերի համար: Բանաձևը նաև խիստ քննադատում է Իրանում անչափահասների մահապատիժը, կանանց հանդեպ իրականացված բռնություններն ու սեռական անհավասարությունները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment