Saturday, December 18, 2010

Մոթաքին իր հրաժեշտի արարողությանը չներկայացավ


Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ի Թեհրանի ժամանակով ժամը 8:00 սահմաններում պաշտոնանկ ԱԳ նախարար Մոթաքիի ներկայությամբ պիտի տեղի ունենար նրա հրաժեշտի արարողությունը, բայց Մոթաքին հրաժարվել է մասնակցել իր հրաժեշտի արարողությանը:
Լուրերի համաձայն, Մոթաքիի բացակայությամբ ընթացել է իր հրաժեշտի արարողությունը, որտեղ ներկա են եղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջին տեղակալ Մոհամադ Ռեզա Ռահիմին եւ մի շարք պետական այրեր ու պաշտոնյաներ:
Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին, դեկտեմբերի 13-ին, երբ դիվանագիտական առաքելությամբ գտնվում էր Սենեգալում, Իրանի նախագահ Ահմադինեժադի հրամանով ազատվեց պաշտոնից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը