Իրանական «Ջավան» օրաթերթն, անդրադառնալով Իրանի դեմ կատարվող Ադրբեջանի թշնամական գործողություններին, գրում է. «Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է Իրանի դեմ թշնամական գործողություններ իրականացնող բազմաթիվ խմբակցությունների կենտրոնի: Ադրբեջանը տարիներ է ինչ Արևմուտքի քաղաքականությունների հովանու ներքո, Իրանի դեմ իրականացնում է թշնամական գործողություններ և վերջին շրջանում զարգացրել է հիշյալ գործողությունները»:
«Ջավանը» այդ թշնամական գործողությունները թվարկելով շարունակության մեջ գրում է. «Հիշյալ թշնամական գործողություններն են.
1. Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ձևավորել ազգայնամոլական խմբակցություններ,
2. Անջատողական խմբավորումների ուսուցում, զինավորում և աջակցություն ցուցաբերել,
3. Անջատողական տարրերին ամբիոն և մամուլ տրամադրել,
4. Տեղական էթնիկ ցեղախմբերի հրահրում, վաճառականների, գործարարների, մշակութային հաստատությունների և հոգևորականների միջոցով,
5. Ալկոհոլային ըմպելիքների և մշակութային այլ ախտերի ներմուծում,
6. Անբարոյականության տարածում և քարոզչություն Իրան-Ադրբեջան սահմանագծում,
7. ԱՄՆ-ին ու Իսրայելին թույլատրել, որ Ադրբեջանի սահմաններից խուզարկեն Իրանի տարածքը»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment