Իրանական Press TV հեռուստաընկերությունը մայիսի 2-ին հայտարարել է, որ իսրայելական ռմբակոծիչները պատրաստվում են հարվածել Իրանին:
Ըստ Press TV-ի՝ Իրաքի արևմտյան շրջաններում գտնվող ամերիկյան «Ալ Ասադ» ռազմակայանում համախմբված են մեծ թվով իսրայելական ռմբակոծիչներ և զորավարժություններ են անցկացնում հարձակման նպատակով:
Իրանական հեռուստաընկերությունը հայտնում է, որ այդ մասին տեղեկություններ է ստացել Իրաքի «Մուղթադա Ալ Սադրի» խմբակցությանը մերձ աղբյուրներից, որոնք հաստատել են, որ Իսրայելի օդուժը, ամերիկյան զինուժի հովանավորությամբ, զորավարժություններ է անցկացրել «Ալ Ասադ» ռազմակայանում, ուր Իրաքի իշխանությունները վերահսկողություն չունեն:
Այս լուրի հեռարձակումից հետո իրանական և իսրայելական կողմերը լռություն են պահպանել և որևէ կերպ տեղեկությունը չեն մեկնաբանել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment