«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Բահրեյնի իշխանությունները քրեական պատասխանատվության են ենթարկում երկու իրանցու և մեկ բահրեյնցու՝ Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով:
Գործակալության փոխանցմամբ, ձերբակալվածները մեղադրվում են նրա մեջ, որ 2002-2010 թվականներին, գումար ստանալու ակնկալիքով, տեղեկություններ են փոխանցել Իրանի պահակազորին: Բահրեյնի իշխանությունները մեղադրյալների ինքնությունը չեն բացահայտել:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ Քուվեյթի իշխանությունները նույն մեղադրանքներով մահապատժի էին դատապարտել երկու իրանցիների, որոնք, ըստ տեղի իշխանությունների, Քուվեյթի բանակի և այնտեղ տեղակայված ամերիկյան զինված ուժերի մասին տեղեկություններ էին փոխանցել Իրանի պահակազորին:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, նոր տարվա իր առաջին մամլո ասուլիսի ընթացքում հերքելով այդ մեղադրանքները, ասել էր. «Քուվեյթը ինչ ունի, որ մենք փորձենք դրա համար լրտեսություն անել»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment