France Presse գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ բանակի հարավային ստորաբաժանման հրամանատար, գեներալ Դագլաս Ֆրեյզերը մտահոգություն է հայտնել Իրանի ու Վենեսուելայի հարաբերությունների սերտացման վերաբերյալ. «Իմ մտահոգության պատճառն այն է, որ շաբաթական մի քանի չվերթ է կատարվում Իրանի ու Վենեսուելայի միջև, և Վենեսուելա, Բոլիվիա ու Նիկարագուա մուտք գործելու համար իրանցիները վիզայի կարիք չունեն, մենք չգիտենք` ովքեր են մեկնում այդ երկրներ: Դա ինձ շատ է մտահոգում:»
Գեներալ Ֆրեյզերի կարծիքով, նման հարաբերությունները ռազմական համագործակցության հնարավորությունների առիթ կարող են հանդիսանալ, թեև այդ մասին դեռ հստակ խոսել հնարավոր չէ:
Ամերիկացի գեներալի փոխանցմամբ, Իրանը 2005 թվականի համեմատությամբ Լատինական Ամերիկայում կրկնապատկել է իր դեսպանատների քանակը` դրանք 6-ից հասցնելով 17-ի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment