Իրանական նոր տարվա առաջին իսկ օրերից ծայր է առել Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի և նախագահ Ահմադինեժադի կողմնակից կայքերի վիճաբանությունը: Նրանք փորձում են միմյանց դեմ բացահայտումներ կատարել ու դիմացինի կայքը դավադիր անվանել:
Գործընթացը սկսվեց այն պահին, երբ Այաթոլլահ Խամենեիի կողմնակից համարվող Ammariyon կայքը մի գրությամբ հայտարարեց, որ նախագահի հովանավոր և կողմնակից համարվող Mahramane News կայքը ֆինանսական օժանդակություն է ստանում արդյունաբերության նախարարության պաշտոնյա Ամի Հուսեյն Հոսեյնխանի կողմից, և այս պահին, երբ այլևս զբաղվելու լուրջ թեմա չունի, փորձում է հայհոյանքներ շռայլել նախագահին ու նրա գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիին քննադատող կայքերի դեմ:
Հիշյալ գրությունից հետո կառավարության կողմնակից Mahramane News, Rahva և Dolatyar կայքերը համատեղ գրությամբ հայտարարեցին, որ Jahan News, Ammariyon և Sarat News կայքերը, որոնք համարվում են Այաթոլլահ Խամենեիին հովանավորող կայքեր, ֆինանսական օժանդակություն են ստանում տնտեսական օլիգարխներից: Նախագահին հովանավորող կայքերը նաև մի հարցադրում են կատարել՝ ո՞ր կլաններն ու կազմակերպություններն են, որ փորձում են ֆինանսավորել նախագահի դեմ քարոզչություն իրականացնող կայքերին:
Հետաքրքիր է, որ նախագահի կողմնակից կայքերը բացահայտում են, թե մի շարք լրատվական կայքեր կիբերոլորտում Իրանի թշնամիների դեմ պայքար ծավալելու պատրվակով մեծ գումարներ են ստացել նախագահական գրասենյակից, բայց դրանք օգտագործում են հենց նախագահի դեմ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սրվել են առաջնորդ Խամենեիի ու նախագահ Ահմադինեժադի կողմնակիցների տարաձայնությունները, և երկու կողմերն էլ փորձում են միմյանց մեղադրել դավադրության ու երկրի համակարգի դեմ գործողություններ ծավալելու մեջ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment