Իրանական Aran գործակալության հաղորդմամբ, ադրբեջանցի սահմանապահները, կրակելով Իրան-Ադրբեջան սահմանը ապօրինի հատող մի քաղաքացու վրա, սպանել են նրան:
Ադրբեջանի սահմանապահների վարչության մամլո ծառայության տարածած հայտարարության համաձայն, սահմանը ապօրինի հատողը եղել է Ադրբեջանի քաղաքացի, Եարդիմլի շրջանի բնակիչ Ջաֆար Ջաֆարովը, որը, անտեսելով սահմանապահների զգուշացումները, փորձել է հատել սահմանն ու անցնել իրանական կողմ:
Ադրբեջանի սահմանապահների վարչության հայտարարության համաձայն, Ջաֆարովը նախկինում 3 անգամ մեղադրվել է նույն հանցանքում, իսկ արդեն 4-րդ փորձի ժամանակ սպանվել է Ադրբեջանի սահմանապահների կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment