Իրանական Qafqaz լրատվական կայքի հաղորդմամբ, իրանական պետական «Իմամ Խոմեյնի» օգնության կոմիտեն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի և իրանական Նովրուզի առիթով հատուկ օգնություն է ցուցաբերելու Ադրբեջանի կարիքավոր ընտանիքներին:
Բաքվում «Իմամ Խոմեյնի» օգնության կոմիտեի ներկայացուցիչ Մահմուդ Սեյեդին Qafqaz-ին հայտնել է. «Կոմիտեի օգնությունը մոտ 54 տոննա մթերային ապրանքներ են, նաև 150 նորապսակներին տան կահույքով և օժիտներով ապահովելը: Այս պահին ադրբեջանցի 1800 կարիքավոր ընտանիքներ օգտվում են «Իմամ Խոմեյնի» օգնության կոմիտեի հնարավորություններից:»
Ըստ կայքի՝ «Իմամ Խոմեյնի» օգնության կոմիտեն Ադրբեջանում աշխատում է 1992-ից, և կոմիտեի հովանու ներքո են գտնվում հիմնականում Ղարաբաղի պատերազմից տուժած, նաև անապահով ընտանիքները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment