Իրանական Tabnak լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրքազեմին հայտարարել է.
«20-40 միլիոն խմ գազ Իրան-Թուրքիա խողովակաշարով կհասնի Թուրքիա և այնտեղից նաև Սիրիա: Հիշյալ քանակությունը կարճաժամկետ պայմանագրով փոխադրվելու է, իսկ հիմնական պայմանագիրը 5 տարի ժամկետով է լինելու:
Դեպի Սիրիա տանող գազատար խողովակաշարի կառուցման մասնագիտական քննարկումները կկայանան Իրանի, Իրաքի ու Սիրիայի նավթարդյունաբերության նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում: Կառուցվելիք խողովակաշարը, Իրանի «Ասալույե» հանքերի գազը կհասցնի նախ Իրաք և հետո Սիրիա:
Նաև աշխատանքներ ենք իրականացնում, որ Իրանի գազը Սիրիայի միջոցով մատակարարենք նաև միջազգային սպառողներին»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment