Բրիտանական Guardian պարբերականի հաղորդմամբ, Իրանի իշխանությունները ժողովրդական ցույցերը կասեցնելու և ցուցարարներին ցրելու նպատակով օգտագործում են «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության պատանի զինվորներին:
Իրանցի ցուցարարներից ոմանք Guardian-ին փոխանցել են. «Ցույցերի ընթացքում ժողովրդին դաժանաբար ծեծում էին պատանի զինվորները, որոնք 14-16 տարեկան էին: Նրանց Թեհրան էին բերել հեռավոր գյուղերից. դա պարզ զգացվում էր նրանց գյուղական առոգանությունից: Նրանք զինված էին ռետինե մահակներով և օդամղիչ զենքերով»:
Իրանցի իրավապաշտպան Հադի Ղաեմին Guardian-ի հետ զրույցում նշել է. «Սա միջազգային օրենքների անտեսում է: Պատանի զինվորները ոչ մի բանով չեն տարբերվում անկայուն երկրներում որպես վարձկան աշխատող պատանի զինվորներից»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment