France Presse գործակալության հաղորդմամբ, Աֆղանստանում տեղակայված Արևելայն զորքերի՝ ISAF-ի հրամանատարությունը հայտարարել է, որ «Թալիբան» խմբավորման մոտ հայտնաբերվել են Իրանին պատկանող մոտ 48 հրթիռներ, որոնք մինչև 20 կմ հեռավորության վրա հարվածելու կարողություն են ունեցել:
ISAF-ի խոսնակ Քոլթ Մորֆին France Presse-ին հայտնել է. «Հիշյալ հրթիռների կարողությունները համեմատաբար ավելի են, քան այն, ինչ մինչ օրս հայտնաբերվել էր Աֆղանստանում, և դա մեզ շատ է մտահոգում: Հրթիռների վրա առկա պիտակներից երևում է, որ այդ հրթիռները արտադրել է Իրանի պահակազորը: Մեր տեղեկություններով, այդ հրթիռները հենց Իրանի պահակազորն է ներմուծել Աֆղանստան»:
Իրանի իշխանությունները դեռ չեն արձագանքել ISAF-ի խոսնակի հայտարարությանը, բայց անցյալ շաբաթվա ընթացքում Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը իր ելույթում հերքեց նախապես հայտարարված նմանօրինակ մեղադրանքները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment