Իրանական Fararu լրատվական կայքի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, որը բացահայտվել չի ցանկացել, BBC հեռուստաընկերությանը հայտնել է, որ Իրանի կառավարական մի պատվիրաություն ցանկանում է մեկնել ԱՄՆ: Հիշյալ աղբյուրը չի բացահայտել կառավարական պատվիրակության անդամների ցուցակը:
Fararu կայքը, վկայակոչելով BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության ստացած տեղեկությունը, հայտարարում է, որ մեծ հավանականությամբ, Իրանի կառավարական պատվիրակությունը, որի կազմում լինելու են նախագահական գրասենյակի անդամներ և խորհրդականներ, գլխավորելու է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշային:
Շրջանառվող լուրերի համաձայն, իրանական պատվիրակությունը ցանկանում է մասնակցել ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի օր» նախաձեռնությանը: Աղբյուրների մատուցմամբ, իրանական պատվիրակությունը նաև փորձելու է հանդիպումներ ունենալ ԱՄՆ-ի պետական պաշտոնյաների հետ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունները բարելավելու նպատակով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment