Associated Press գործակալության հաղորդմամբ, Իսրայելի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը բացահայտվել չի ցանկացել, հայտարարել է. «Գազայի հատվածում տեղակայված «Համաս» խմբակցությունը Իսրայելի հետ պատերազմից հետո Իրանի ու «Հիզբոլլահի» օգնությամբ արդեն վերականգնվել է ու նմանվում է առաջնակարգ բանակի: Ներկայումս «Համասը» հակատանկային և հակաօդային հրթիռներ ունի ու նաև հրթիռներ, որոնք հնարավորություն ունեն հարվածելու Իսրայելին: Նրանք նաև օգտագործում են հաղորդակցական շատ արդի սարքավորումներ: Այս ամենը առանց արտաքին աջակցության հնարավոր չէր:
Պատերազմից հետո Իրանն ու «Հիզբոլլահը» իրենց ռազմական մասնագետներին ուղարկեցին Գազայի հատված, որ ուսուցանեն «Համասի» մարտիկներին»:
Ի դեպ, «Համաս» խմբակցության ռազմական բաժնի խոսնակ Աբու Աբիդեն Associated Press գործակալության հետ զրույցում, հաստատելով Իրանի և «Հիզբոլլահի» ցուցաբերած աջակցությունը, հայտարարել է. «Մեր անդամներից ոմանք մարտական կրթություն ստանալու նպատակով նաև մեկնել են Իրան, Եմեն և Սուդան»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment