Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի և Հայաստանի նախագահները, իրանական Նովրուզի առիթով հանդիպելով միմյանց, նշել են երկու երկրների միջև գոյություն ունեցող դրական հարաբերությունները:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպման ընթացքում դրական է գնահատել Իրանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները: Նա հայտարարել է. «Իրանն ու Հայաստանը իրենց ազգային շահերի և խաղաղության ու բարեկամության նպատակով օր օրի ավելի են զարգացնում միմյանց միջև եղած հարաբերություններն ու համագործակցությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին, անդրադառնալով Նովրուզի գաղափարին, հայտարարել է. «Նովրուզը կարող է շատ կարևոր դերակատարություն ունենալ երկու ազգերի հարաբերությունների սերտացման գործընթացում»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment