Լուսանկարը՝ արխիվից
Այսօր՝ մարտի 1-ի կեսօրին, ժամը 14:30-ի սահմաններում, մի շարք իրանցիներ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանում Իրանի դեսպանատան առջև:
Ցուցարարները կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Մահ դիկտատորին», «Ազատություն Մուսավիին և Քարուբիին»:
Իրանցի ցուցարարները այդ լոզունգներով իրենց բողոքի ձայնը բարձրացրին Իրանում ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիի և Մեհդի Քարուբիի ձերբակալության կապակցությամբ:
Նրանք դեսպանատան շենքի առջև վանկարկում էին՝ «Ազատություն Մուսավիի ու Քարուբիին» և «Մահ դիկտատորին»: Վերջում ցուցարարները միասին երգեցին իրանական մի քանի հեղափոխական երգեր ու հեռացան:
Հարկ է նշել, որ այսօրվա ցույցի ընթացքում դեսպանատան ոստիկանությունը նախորդ անգամների համեմատ ավելի զուսպ մոտեցում ցուցաբերեց ցուցարարների նկատմամբ:
Հատկանշական է, որ ցույցի ընթացքում դեսպանատան ներսից լուսանկարում էին ցուցարարներին, և այդ իսկ պատճառով իրանցի ցուցարարները կանաչ կտորներով փակել էին իրենց դեմքերը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment