«Ազատություն» ռ/կ-ն հաղորդում է, որ Բահրեյնի իշխանությունները Իրանից հետ են կանչել իրենց դեսպանին:
Լուրերի համաձայն, երբ Իրանի ԱԳ նախարարությունը Բահրեյնի դեսպանի տեղակալին կանչել է նախարարություն ու քննադատել այդ երկրում արտաքին ուժերի միջամտությունը, Բահրեյնի իշխանությունները, Իրանի ԱԳՆ արարքը «Անպատկառ միջամտություն» որակելով, հետ են կանչել Իրանում իրենց դեսպանին:
Հարկ է նշել, որ Իրանի իշխանությունները Բահրեյնում արտաքին ուժերի միջամտությունը կապում են ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսի այցելությունների հետ և հայտարարում են, որ նա է Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին համոզել՝ զորքեր ուղարկել Բահրեյն:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment