Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանի դատական իշխանության խոսնակ Ղոլամ Հուսեյն Մոհսենի Էժեին լրագրողների հետ ունեցած ասուլիսի ընթացքում պաշտոնապես հաստատել է, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին ենթարկվել են տնային կալանքի:
Էժեին ասուլիսում ասել է. «Մինչ այսօր դավադիրները թաքուն էին աշխատում, իսկ այս պահին արդեն նրանք սկսել են բացահայտ կերպով աշխատել, ու պարզ են դարձել ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ ունեցած նրանց կապերը: Ուրեմն, այս պահից մեր քաղաքականությունն ու դիրքորոշումը նրանց հանդեպ կտրուկ փոխվելու են: Դավադիրները ժողովրդի մեջ այլևս տեղ չունեն, և անգամ հակահեղափոխականներն են նրանց ծաղրում: Մենք առաջին քայլով սահմանափակել ենք նրանց բոլոր շփումներն ու հեռախոսակապերը: Դա միայն առաջին քայլն է, իսկ հարկ եղած դեպքում ավելի խիստ քայլեր կձեռնարկենք»:
Հարկ է նշել, որ ռեֆորմիստական շարժման լրատվական կայքերն արդեն հաղորդել են, որ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին իրենց կանանց հետ ձերբակալված են և գտնվում են Թեհրանի «Հեշմալիե» բանտում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment