Radio France Internationale գործակալության հաղորդմամբ, Իրանի Մաշհադ քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի առջև:
Ըստ գործակալության՝ ցուցարարները բողոքի ցույցի ընթացքում քարերով ջարդել են հյուպատոսարանի լուսամուտների ապակիները, քանդել հյուպատոսարանի ցուցափեղկն և, իջեցնելով Սաուդյան Արաբիայի դրոշը, դրա փոխարեն ծածանել են Բահրեյնի պետական դրոշը:
Հարկ է հիշեցնել, որ Իրանի իշխանությունները խիստ քննադատել են Սաուդյան Արաբիայի զինուժի մուտքը Բահրեյն: Իրանցի ցուցարարները Սաուդյան Արաբիայի արարքը գնահատել են իբրև սունիների պատերազմ ընդդեմ շիաների, այդ իսկ պատճառով, աջակցելով Բահրեյնի, Լիբիայի և Եմենի ժողովուդների ընդվզմանը, նրանք Սաուդյան Արաբիայից պահանջել են դուրս հանել զինուժը Բահրեյնից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment