Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Թերանում Նովրուզի առիթով կազմակերպվելիք տոնախմբությանը չի մասնակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ գործակալության՝ Իրանի հեռահաղորդակցության նախարար Ռեզա Թաղիփուրը, անցյալ ամիս այցելելով Բաքու, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերն էր հանձնել Ադրբեջանի նախագահին, իսկ օրեր առաջ պարզ է դարձել, որ Ալիևը չի մասնակցելու հիշյալ տոնախմբությանը, և նրան փոխարինելու է Ադրբեջանի փոխվարչապետ Իլչին Էֆենդիևը:
Հարկ է նշել, որ Նովրուզի առիթով Իրանի նախագահը Թեհրան է հրավիրել Աֆղանստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Իրաքի և Թուրքիայի նախագահներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment