Իրանական ISNA գործակալության հաղորդում է, որ Եգիպտոսում Իրանի հյուպատոս Մոջթաբա Ամանին իրանական Al Alam հեռուստաընկերության հետ ունեցած զրույցում, անդրադառնալով Իրանի և Եգիպտոսի խզված հարաբերություններին, հայտարարել է.
«Թեհրանի և Կահիրեի հարաբերություններն արդեն 30 տարի է՝ ինչ խզվել են, իսկ վերջին իրադարձությունների ֆոնին եկել է հարմար պահը, որ երկու երկրները վերականգնեն իրենց դիվանագիտական հարաբերությունները:
Իրանի իշխանությունները Իսրայելի հետ Եգիպտոսի փլուզված վարչակարգի ունեցած սերտ հարաբերությունների դեմ բողոք ունեին, և այդ պատճառով էլ խզվել էին հարաբերությունները: Իրանի ժողովուրդը աջակցում է Եգիպտոսի հեղափոխականներին ու նաև գնահատում է ցուցարարների նկատմամբ Եգիպտոսի բանակի որդեգրած դիրքորոշումը:
Եգիպտոսի ժողովուրդը պիտի հպարտանա նման բանակով:
Այդ իսկ պատճառով էլ իրանական երկու ռազմանավերը վերադարձի ճանապարհին Սուեզի ջրանցքում հարգանքի տուրք մատուցեցին Եգիպտոսի հեղափոխականներին ու բանակին»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment