Իրանական Eco News լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի նավթարդյունաբերության ազգային ընկերության միջազգային բաժնի ղեկավար Ալի Արշին հայտարարել է, որ Իրանը մտադիր է նավթային միջնորդներից ազատվելու ու Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները շրջանցելու նպատակով լիովին փոփոխության ենթարկել իր նավթի վաճառքի համակարգը:
Ալի Արշիի մատուցմամբ, Իրանի նավթարդյունաբերության ազգային ընկերությունը ուղղակի պայմանագրեր է ստորագրել մի շարք նավթազտարանների հետ ու մտադիր է ուղղակիորեն նավթ վաճառել հիշյալ կենտրոններին: Նա նաև մատնանշել է, որ այսուհետ Իրանը նավթի վաճառքի դիմաց դոլարի փոխարեն՝ ընդունելու է միայն եվրո և ճապոնական իեն:
Արշին նաև ասել է. «Իրանի նավթարդյունաբերության ազգային ընկերության գլխավոր ռազմավարություններից կարելի է համարել այն, որ մենք փորձում ենք մուտք գործել Չինաստանի ու Հնդկաստանի շուկաներ, որտեղ նավթի պահանջարկը շատ մեծ է»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment