Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», իսրայելական ծովուժը, Միջերկրական ծովում երթևեկող ֆրանսիական բեռնատար «Վիկտորիա» նավը խուզարկելով, հայտնաբերել էր իրանական մեծ քանակությամբ զինամթերք, որը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համոզմամբ, պետք է հասներ Գազայի հատվածում գործող «Համաս» իսլամիստական խմբակցությանը:
Fox News-ի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները մարտի 16-ին այդ կապակցությամբ հրապարակած հայտարարության մեջ բոլոր երկրներին կոչ է արել հարգել զինամթերքի մաքսանենգության դեմ պայքարի իրենց միջազգային պարտավորությունները և կասեցնել նմանօրինակ գործողությունները:
Թոներն իր հայտարարության մեջ նշել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ի 1747 բանաձևի համաձայն, Իրանը զինամթերք վաճառելու թույլտվություն չունի: Բանաձևին հակառակ որևէ գործողություն դարձյալ ապացուցելու է Իրանի բացասական դերը տարածաշրջանը ապակայունացնելու գործում»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment