Radio France Internationale գործակալության հաղորդմամբ, իրանցի նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովից պահանջել է զեկույց պատրաստել Իրանում մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ:
Էբադիի համոզմամբ, այս պահը հարմար է Իրանի հարցերով զբաղվելու համար:
Շիրին Էբադին, Իրանում մարդու իրավունքների ոտնահարումներին միջազգային հանրության չարձագանքելու մասին իր զարմանքը հայտնելով, ասել է. «Արդյոք միջազգային հանրությունը սպասում է՝ Իրանո՞ւմ էլ իրավիճակը Լիբիայի նման դառնա»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment