BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի «Ազատության շարժման» գլխավոր քարտուղար Էբրահիմ Եազդին, որը գտնվում էր անազատության մեջ, իրանական նոր տարվա առաջին իսկ օրը ազատ է արձակվել: Հեռուստաընկերությունը նաև հավելել է, որ Եազդին ազատ արձակվելուց հետո հրաժարական է ներկայացրել «Ազատության շարժման» գլխավոր քարտուղարի պաշտոնից: Շարժման վարչությունը դեռ չի արձագանքել հրապարակված լուրին:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Էբրահիմ Եազդին պիտի կանգներ դատարանի առաջ ու պատասխաներ դատավորներին, մինչդեռ Իրանի իշխանությունները, առանց բացատրությունների, նրան ազատ են արձակել:
Եազդին Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո մի քանի անգամ ձերբակալվել ու գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նա մեղադրվում էր Իրանի համակարգի և անվտանգության դեմ մեղանչելու համար:
Էբրահիմ Եազդին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ստանձնել էր ժամանակավոր կառավարության ԱԳ նախարարի պաշտոնը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment