Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, Եգիպտոսի ընդդիմադիր առաջնորդներից համարվող, ՄԱԳԱՏԵ-ի նախկին նախագահ Մուհամադ Ալ-Բարադեին, որը օրեր առաջ հայտարարեց Եգիպտոսի նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին, ասել է. «Եթե ես Եգիպտոսի նախագահ դառնամ, Իրանի և Եգիպտոսի՝ 1979-ից խզված հարաբերությունները կվերականգնեմ»:
Ալ-Բարադեին նաև, անդրադառնալով Եգիպտոսում ընթացող փոփոխություններին, մատնանշել է. «Ես կողմ չեմ քվեարկելու բանակի կողմից ներկայացված բարեփոխություններին, մենք Եգիպտոսում ժողովրդավարական նոր համակարգ պիտի հիմնադրենք: Մենք պատմական շատ կարևոր փուլում ենք գտնվում և չպետք է շտապ որոշումներ ընդունենք: Մեր որոշումները պետք է ամուր և կայուն հիմքերի վրա հաստատվեն»:
Հարկ է նշել, որ Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները 1979-ին, երբ Եգիպտոսն ու Իսրայելը «Քեմփ Դեյվիդի» խաղաղության պայմանագիրը ստորագրեցին, ամբողջությամբ խզվեցին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment