Իրանի խորհրդարանի լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը անցյալ 9 ամիսների ընթացքում նավթի վաճառքից գոյացած հասույթի հավելյալ գումարը, որը կազմում է 11 միլիարդ 228 միլիոն դոլար, չի մուծել արտարժույթի պահեստային հաշվին:
Համաձայն Իրանի օրենքների, կառավարությունը պարտավորվում է նավթի վաճառքից գոյացրած գումարից վերցնել իր տարեկան բյուջեով նախատեսված գումարը, իսկ հավելյալ գումարը մուծել արտարժույթի պահեստային հաշվին:
Խորհրդարանի քննարկումների համաձայն, նավթարդյունաբերության նախարարությունը վերջին 9 ամիսների ընթացքում ոչ միայն հիշյալ գումարը չի մուծել պահեստային հաշվին, այլ նաև հրաժարվել է ներդրումներ կատարել նավթագազային արտահանման ոլորտում, որի արդյունքում նվազել է Իրանի նավթարդյունաբերությունը:
Իրանի խորհրդարանի պատգամավորները մարտի 15-ի նիստի ընթացքում, նավթարդյունաբերության նախարարության թույլ տված խախտումները քննարկելով, խախտումների թղթածրարը ուղարկեցին դատական իշխանությանը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment